Սերժ Սարգսյանի ժամանակների համեմատ՝ տարբերությունն ակնայտ էր. Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ վարչապետի Բրյուսել կատարած այցի մասին

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը

-Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում հայտարարեց, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ հարձակում է նաև ժողովրդավարության դեմ։ Ինչպե՞ս կընկալվի այս հաղորդագրությունն արտաքին աշխարհում և Ադրբեջանում:

-Դժվար է ասել: Կարծում եմ, որ ժողովրդավարական պետությունների համար ընկալելի կլինի: Վարչապետի ասելիքը շատ հստակ էր:

-Չասացիք`Ադրբեջանը հետևություններ կանի ՞:

-Պետք է նրանց հարցնել:

-Տարածված տեսակետ կա, թե պետության ղեկավարի լեգիտիմությունն ուժեղացնում է նրան միջազգային ասպարեզում: Նկատվո՞ւմ է դա Նիկոլ Փաշինյանի պարագայում:

-Այո՛ նա բավականին ջերմ ընդունելության արժանացավ: Այս ամենը ծնեց տարբեր ոլորտներում գործընկերության սպասելիքներ: Ղարաբաղի հարցում ոչ թե լեգիտիմությունն է նրան ուժեղացրել, այլ այն, որ նա ամեն ինչ մեր երկրի սուվերենության տեսանկյունից է դիտարկում:

-Մեր իշխանությունները սիրում են ընդգծել, որ չեն վարում ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ քաղաքականություն, սակայն ՄԱԿ-ում վերջին քվեարկությունը կրկին համապատասխանում էր ռուսական շահերին: Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանի ժամանակներից բան չի փոխվել:

-Վարչապետն ասել է, որ արտաքին քաղաքական հարցերում շրջադարձ չի լինի: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս հեղափոխությունը վերաբերում էր ներքին քաղաքական օրակարգին, ոչ թե արտաքին քաղաքականությանը: Ըստ վարչապետի` ժողովրդավարությունն արժեհամակարգ է, ոչ թե արտաքին քաղաքական օրակարգ: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի քվեարկություններին, ապա դրանք մեկը չեն: Դուք և մյուս լրատվամիջոցները կարող եք ուսումնասիրել: Մերձդնեստրի հարցն այլ է, փախստականներինը` այլ: Մեր բոլոր քվեարկություններն ուսումնասիրելիս նայեք հարցերի բովանդակությունը, ոչ թե նրան, թե ինչպես են քվեարկում մյուս երկրները:

-Եթե կրկին համեմատական անցկացնենք Սերժ Սարգսյանի ժամանակների հետ, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առավելությունն արտաքին աշխարհի համար:

-Ես չեմ գնահատի դա: Այնքան ակնհայտ է դա, որ ես հիմա պատմելու բան չունեմ: -Տնտեսական հարաբերությունների խորացման և նոր հեռանկարների առումով ի ՞նչ տվեց Բրյուսել կատարած այցը:

-Այցն այնքան խիտ էր, որ նման հարցեր քննարկելու համար չեղան մեծ հնարավորություններ: Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այցն ավելի շատ ճանաչողական էր: Հասցրեցինք հանդիպել Ֆրանսիայի ներկայացուցիչներին, որոնց հետ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կա համագործակցություն, նաեւ հյուրընկալող երկրի` Բելգիայի և այլ երկրների ներկայացուչների հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկումներ ունեցավ, բայց խորը տնտեսական քննարկումների ժամանակ չկար:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք:

-Գիտեք, որ Մինսկի խումբն ու ԱԳՆ-ն հայտարարություն տարածեցին: Ավելացնելու բան չունեմ:

Լեւոն Փանոսյան