Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված են, 243-ը դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հիվանդներից 275-ը երեխաներ են, 117-ը՝ մեծահասակ: