Շիրակում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում»,- տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։