Դեսպան Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին
Քաղաքականություն
18.08.2023 | 16:34Դեսպան Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։
«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները։ Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։