Արցախում վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ․ IPS-ի անդրադարձը

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախում միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ։ Այս մասին գրում է IPS-ը՝ Արցախում ստեղծված մարդասիրական բարդ իրավիճակի մասին պատմող իր հոդվածում։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հանգեցրել է բնակչության գրեթե ամբողջական էթնիկ բաժանման։

«Ռուս խաղաղապահները տեղակայվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ 2020 թվականի աշնանը Մոսկվայի միջնորդությամբ կնքված զինադադարը վերջ դրեց վեցշաբաթյա պատերազմին: Ադրբեջանական կողմը հունիսի 15-ից թույլ չի տալիս խաղաղապահներին անցնել միջանցքով:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը մարդասիրական և քաղաքացիական երթևեկության համար։

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմեց Արդարադատության միջազգային դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թեև երկու դատարաններն էլ Բաքվին պարտավորեցրել են դադարեցնել ճանապարհի արգելափակումը և ապահովել անարգել երթևեկությունը միջանցքով՝ փրկօղակը շարունակում է փակ մնալ:

Բաքուն առաջարկել էր այլընտրանքային երթուղի, որն անցնում էր Ադրբեջանի տարածքով, առաջարկը մերժվել էր Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից, ովքեր ասում են, որ դա չափազանց վտանգավոր է:

Հուլիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով մատակարարումները չպետք է դիտարկվեն որպես Լաչինի միջանցքի վերաբացմանը այլընտրանք։ Այս մոտեցումն ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր վերջին զրույցի ժամանակ։

Մինչդեռ Արցախի ներսում իրավիճակը օրեցօր վատանում է։

«Ավելացել է վիժումների թիվը դեղերի պակասի, սթրեսի և անհավասարակշիռ սննդակարգի պատճառով։ Ե՛վ մայրերը, և՛ նորածինները բարձր ռիսկի են ենթարկվում»,- IPS-ին ասել է Ստեփանակերտի Մայրության և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը:

«Միայն հուլիսին վիժումների թիվն աճել է մոտ երեք անգամ»,- զգուշացրել է բժիշկը։

Երկու երեխաների մայր և իր երրորդ երեխային սպասող Ալյոնա Գրիգորյանը լիովին գիտակցում է վտանգները. Հղիության հետ կապված խնդիրներ ունենալուց հետո նա մեկուկես ամիս է՝ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հսկողության ներքո։

Նա ասում է, որ պտուղը լավ վիճակում է,  բայց իրեն պետք է հավասարակշռված դիետա, վիտամիններ և դեղամիջոցներ, որոնք անհնար է գտնել:

«Իմ 3-ամյա երեխան օրեր առաջ ջերմություն ուներ, և քանի որ մենք չէինք կարողանում դեղամիջոցներ գտնել, ստիպված եղանք դիմել ավանդական միջոցների՝ ջերմությունը իջացնելու համար սառը թրջոցներ դնելով»,- պատմել է հայուհին IPS-ին։

Գրիգորյանը հղիության հարցում մատնանշում է «լրացուցիչ մարտահրավերները», սակայն մտահոգված է նաև իր երկու երեխաների հոգեկան առողջության համար։

«Ընդամենը երեք և վեց տարեկանում նրանք արդեն գիտեն, թե ինչ է պատերազմը և շրջափակումը», – ցավով փաստում է նա: Անհատական հիգիենայի պարագաների սուր պակասը նոր վտանգ է ներկայացնում նաև պաշարված անկլավի կանանց համար։

Միջազգային առողջապահական կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, զգուշացնում են, որ անվտանգ և մատչելի սանիտարական նյութերի սահմանափակումը ավելացրել է առողջական խնդիրների, ներառյալ՝ դեպրեսիան, վարակները և առողջական այլ ռիսկերը» – գրում է հոդվածագիրը։