Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը՝ թեև այն Երևանի դատարանին է ուղղված եղել

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գիվի Հովհաննիսյանի, այսօր շարունակվում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։ Օգոստոսի 12-ին սկսված միջնորդության քննությունն այդ օրը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ է ներկայացրել, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է եղել։ Թե ինչպես պետք է Արմեն Աշոտյանը քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանա այդ ձայնասկավառակներին, արդյոք ծանոթանցել է, թե ոչ, պարզ չէ։

Միջնորդությունը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։ Փաստաբան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ միջնորդությունը ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Երևանի դատարանին է հասցեագրված եղել։ Երբ այս հարցը բարձրացրել են, դատավոր Գիվի Հովհաննիսյանն ասել է, թե ինքը դա տեխնիկական վրիպակ է համարում։

Աթանեսյանը պնդում է, որ նման կարգավորում չկա․ դատավորը չի կարող իրեն չուղղված միջնորդությունը համարել տեխնիկական վրիպակ ու շարունակել գործի քննությունը, ուստի՝ իրենք դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց են բարձրացնելու պատկան մարմինների առջև։

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը նաև Գիվի Հովհաննիսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ Հովհաննիսյանի հայրն ու եղբայրը 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղաքական հետապնդման են ենթարկվել նախկին իշխանությունների օրոք, Հովհաննիսյանն էլ այդ գործերով եղել է փաստաբան։

Ստացվում է՝ Գիվի Հովհաննիսյանն այժմ քննում է նախկին իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը՝ այն իշխանությունների, որը Հովհաննիսյանի հորն ու եղբորն, ըստ վերջիններիս հայտարարությունների, քաղաքական հալածանքների է ենթարկել։

Աթանեսյանի խոսքով՝ երբ այս հարցը բարձրացրել են դատավորի առջև, վերջինս նշել է, թե Աշոտյանն այն ժամանակ քննիչ, դատավոր կամ դատախազ չի եղել, մինչդեռ Աթանեսյանը հակադարձում է․

«Քաղաքական հետապնդումը քննիչը, դատախազը կամ դատավորը չի իրականացնում․ պարզ է, թե որտեղից է լինում։ Դատավորին նաև հայտնել ենք, որ եթե ինքը համարում է, որ իր հայրն ու եղբայրը ենթարկվել են քաղաքական հետապնդման, պարտադիր չէ, որ այժմ էլ ինքն էլ իրականացնի հետապնդում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը անազատության մեջ է հունիսի 15-ից։ Վաղը, ժամը 12՛։00-ին լրանում է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, որից հետո նա պետք է ազատ արձակվի, եթե, իհարկե մինչ այդ դատավորը չբավարարի նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

Աշոտյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արաքս Մամուլյան