ՀՀ ԱԳ փոխնախարարը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում ճգնաժամի կործանարար հետևանքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշսի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Նախարարի տեղակալի կողմից ընդգծվել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը:

Վահան Կոստանյանը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամակայականը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների ընդլայմանն ուղղված առավել գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությանը: