Հավայան կղզիներում հրդեհները շուրջ վեց տասնյակ մարդու կյանք են խլել

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է առնվազն 55-ի, տասնյակ տուժածներ կան։ Այս մասին հայտնել է ամերիկյան այս նահանգի ղեկավար Ջոշա Գրինը։ Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մինչ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ այսօր հաստատվել է ևս 19 մահվան դեպք»,- ասել է նահանգապետը։

Նրա խոսքով՝ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան և ապաստանի կարիք ունեն։ Նահանգապետը նաև կոչ է արել բնակչությանը կարիքավորներին տրամադրել մասնավոր բնակարաններ։

Գրինը ենթադրություն է հայտնել, որ զոհերի թիվը կշարունակի աճել․ «1960 թվականին, երբ ցունամին հարվածեց Մեծ կղզուն, 61 մարդ մահացավ։ Հավանական է, որ այս անգամ զոհերի թիվն ավելի մեծ կլինի»:

Սա, հավանաբար, ամենավատ բնական աղետն է Հավայի նահանգի պատմության մեջ, հավելել է նա։

Ավելի քան 14,000 մարդ է տարհանվել Մաուի կղզուց, որն առավել շատ է տուժել հրդեհից։ Սպասվում է, որ տարհանվածների ընդհանուր թիվը կգերազանցի 30 հազարը։

Հիշեցնենք, որ Մաուի կղզում մի քանի հրդեհ է բռնկվել օգոստոսի 8-ին։