Ավազի պատճառով վթարի ենթարկվեցի. Փաշինյանը՝ ճանապարհների վատ վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Բոլորը

Ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, շատ վատ է։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետությունում եզրային գծանշումներ կան, որ 7-8 սմ ավազի տակ են, երթևեկելի հատվածը նորմալ գծանշված չէ։ Ճանապարհային նշաններ էլ կան, որ 1990-ականներից այս կողմ չեն փոխվել։

Օրինակ` Խոր Վիրապի ցուցանակն առնվազն իմ տարիքին է։ Կամ ճանապարհին առաջացած փոսերը, ճաքերը, որոնք սպասարկող ընկերությունը պարտավոր է վերացնել։ Դիլիջան–Իջևան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով, ինչի՞ պիտի երկրի վարչապետը սրան անդրադառնա, նշանակում է՝ ինչ որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես»,-նշեց վարչապետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ՝ հիշեցնելով, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես է եղել. «Այն ժամանակ եզրային հատվածները չէին էլ գծանշվում»։

Փաշինյանն արձագանքեց․ «Ծառայողական քննություն անցկացրեք, մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, իմ սեղանին դրեք թերացողների անունները։ Այդ փոսերի, ավազի, քարերի պատճառով մարդիկ վթարի են ենթարկվում։ Ինքս 2016թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվեցի ավազի պատճառով»։

Մանրամասները՝ տեսանյութում։