«Կյանքի պուրակի» կառուցման համար 4 ու կես մլրդ դրամ կհատկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» հիմնման համար: Այդ մասին որոշումը հրապարակվեց Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց՝ 100 հեկտար տարածքից 32 հեկտարի վրա կտեղակայվի «Կյանքի պուրակը», որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ:

«Իրականացվել է մրցութային գործընթաց: Ամբողջ աշխատանքների համար նախատեսված է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր»,- հայտնեց նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ կներդրվի նաև կաթիլային ոռոգման համակարգ, կլինեն հետիոտնային հաղորդակցության ուղիներ, ջեռուցման, էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, նշեց․ «44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք Հայաստանի Հանրապետության և Հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Եվ երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մի փոքր այլ կոնցեպտ պետք է դնենք այս ամեն ինչի հիմքում: Եվ որոշում կայացվեց:

Նախ անվանը հանգեցինք, որ պետք է կոչվի Կյանքի պուրակ, որը հենց կընդգծի կյանքի տրամաբանությունը, և այն տրամաբանությունը, որ մենք ասել ենք, որ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և, հետևաբար, Կյանքի պուրակն այս տրամաբանությունն է ունենալու»:

Վարչապետի խոսքով՝ նախագծով նպատակ կա՝ վերակենդանացնելու Երևանի բուսաբանական այգին. «Սրանով վերակենդանացնելու ծրագիր ենք սկսում, որովհետև մենք զարմանքով արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա: Պատկերացնո՞ւմ եք… Բուսաբանական այգում 100 հեկտար կա՛մ անապատացած է, կա՛մ անապատացման եզրին է»:

Մանրամասները՝ տեսանյութում։