Չինաստանի համար ևս կարևոր է, որ ՀՀ-ում խաղաղ լինի, ուստի գործուն քայլերի է պետք անցնել․ Խաչատրյանը՝ Չինաստանի դեսպանին

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փոխնախագահ Արմեն Խաչատրյանն օգոստոսի 8-ին ԱԺ-ում հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին, ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին և ՉԺՀ դեսպանության պատվիրակությանը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ երկու երկրների համագործակցության համար, կարեւորել կրթական ծրագրերի իրականացումը հատկապես ռազմական բլոկում:

«Դեռ 1990-ականներին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այցը ՉԺՀ շատ էր կարեւորվել, այդ իսկ պատճառով այն ժամանակ մենք ռազմական օգնություն ստացանք: Նույն գործելաոճը դեռ շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում: Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»,- ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մեր երկրի անվտանգային համակարգն ապահովում է ոչ միայն բանակն, այլեւ Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին հետախուզական ծառայությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձ է կատարել նաեւ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ շրջափակման մեջ են. ռազմական գործողությունները բացառելով՝ պետք է կարողանանք խնդրին լուծում տալ»,- ասել է պատգամավորը:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը Հայաստանի խորհրդարանականներին հայտնել է, որ հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա կա: Դեսպանը նկատել է նաեւ, որ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում խաղաղության հասնելու ճանապարհներ է պետք գտնել, ուստի պետք է զարգացնել անվտանգային ոլորտի համագործակցությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին անվտանգային համակարգի համագործակցությունը բարձր գնահատելու համար:

«Չինաստանի համար եւս կարեւոր է, որ Հայաստանում խաղաղ լինի, ուստի գործուն քայլերի է պետք անցնել»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտի բարեփոխումներին, հայ-չինական հարաբերություններն ու երկու երկրների ԱԺ-ների միջեւ համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: