Պետք է թույլ չտանք, որ այդ հրդեհները մեծ տարածում ունենան․ Սևակ Մարկոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ին տրվում է անձեռնմխելի վառելիքի պաշար, որը, ըստ անհրաժեշտության, այս սեզոնին նախատեսված միջոցառումների շրջանակում օգտագործվում է։ Այս մասին «Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն․ հրդեհային անվտանգության խնդիրներ» թեմայով ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ անտառապահները հերթապահություն են սկսել իրականացնել.«Փրկարար ծառայության մեր գործընկերների հետ իրականացնում ենք բնակիչներին տեղեկատվության տրամադրում, բացատրական աշխատանքներ՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի զերծ մնան այս չոր և տաք եղանակին խորովածի համար կրակ կամ  խարույկ վառելուց»։

«Կարողանում ենք ԱԻՆ-ի հրշեջ ծառայության աշխատակիցների հետ շատ արագ արձագանքել հրդեհների բռնկման դեպքում և համատեղ ուժերով հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել․․․

Շատ դեպքերում հրդեհներն ունենում են մարդածին բնույթ, և ներթափանցում են անտառային շերտեր։ Պետք է թույլ չտանք, որ այդ հրդեհները մեծ տարածում ունենան»,- նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։