Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Վահան Քերոբյան

Լուրեր

06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։

Նախարարությունից  հայտնում են, որ չնայած նրան, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն արագորեն աճում է, այնուամենայնիվ, բացարձակ թվերը դեռ փոքր են։ Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։

Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։

Ակնկալվում է ակտիվ փոխգործակցություն հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։