Թուրքիայի իշխանություններին բարկացրել է «հայերի միջամտությամբ» Disney+ հարթակում «Աթաթուրք» սերիալի ցուցադրման չեղարկումը․ քննություն է սկսվել

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Թուրքիայում Disney+-ի հարթակում «Աթաթուրք» սերիալի ցուցադրության չեղարկման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես, Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշել է հետաքննություն սկսել և բացատրություն պահանջել Disney+-ից այն պնդումների ֆոնին, որ հարթակը չեղարկել է իր իսկ նկարահանած «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը, հայտարարել է RTÜK-ի նախագահ Էբուբեքիր Շահինը։

Նա նշել է, որ Աթաթուրքը շատ կարևոր ազգային գործիչ է, ազգային արժեք Թուրքիայում, և տեղեկացրել, որ ուշադրությամբ հետաքննվում են այն պնդումները, թե սերիալը չեղարկվել է «հայկական լոբբիի միջամտության արդյունքում»։

Սերիալի չեղարկմանն անդրադարձել են նաև Թուրքիայի իշխանություններն ու քաղաքական տարբեր ուժերի գործիչներ։

«Ամոթալի է, որ ամերիկյան հարթակը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և չեղարկել «Աթաթուրք» հեռուստասերիալի հեռարձակումը»,- ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

«Ինչպես նախկինում տարբեր առիթներով հայտարարել ենք՝ ԱՄՆ-ում, այսպես կոչված, ցեղասպանության ցանցը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես ստի քաղաքականության գործիք։ Այս լոբբիի միակ նպատակն է կանխել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ինչպես բազմիցս նկատվել է։ Այդ ցանցերի գործունեությունը ոչ մի ազդեցություն չունի Աթաթուրքի և Թուրքիայի Հանրապետության վրա։ Ամոթ նրանց, որոնք ենթարկվում են այս ցանցերին»,- գրել է Չելիքը թվիթերյան իր էջում։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սարըգյուլը կոչ է արել «Թուրքիայի և աշխարհի բոլոր քաղաքացիներին» բոյկոտել Disney+ հարթակը։

Ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության խոսնակ Քյուրշաթ Զորլուն, «Հայրենիք» (Մեմլեքեթ) կուսակցության նախագահ Մուհարրեմ Ինջեն, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Իլայ Աքսոյը ևս քննադատել են Disney+-ին։

Ամերիկյան հարթակի թուրքական ծառայության պաշտոնյան էլ ասել է, որ իրենք արձագանքների վերաբերյալ զեկույց են պատրաստել Disney-ի արտասահմանյան գրասենյակին իրենց ստացած արձագանքների վերաբերյալ։ Նա նշել է, որ իրավիճակի մասով քննություն է տարվում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ ամիս կոչ էր արել Disney+-ին չեղարկել Աթաթուրքի մասին սերիալը, որի թրեյլերն արդեն հրապարակվել էր։

Այժմ պարզվում է, որ  հենց ամերիկյան հարթակի կողմից նկարահանված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված սերիալը նախատեսվում է հեռարձակել ոչ թե Disney+-ով, այլ թուրքական FOX հեռատեսությամբ և երկրի կինոթատրոններում։

Տեղեկություններ են կան, որ Disney-ը ստեղծված իրավիճակի շուրջ պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ։

Էմմա Չոբանյան