Թուրքիայում ույղուրները ակցիայով իրենց բողոքն են հայտնել Չինաստանի ԱԳ նախարարի այցի դեմ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մի քանի տասնյակ ույղուրներ հավաքվել են Ստամբուլում Չինաստանի հյուպատոսության առջև՝ բողոքելով Չինաստանի արտգործնախարար Վան Իի այցի դեմ Թուրքիա։ Նրանք  դատապարտել են շարունակվող հալածանքները, որոնց իրենց ժողովուրդը ենթարկվում է Չինաստանի Սինցզյան շրջանում, գրում է stockholmcf.org-ը։

Ույղուրները վանկարկել են «Ֆաշիստական Չինաստան, դադարեցրեք ույղուրների ցեղասպանությունը» և «Թուրքիա, պաշտպանիր քո եղբայրներին» կարգախոսները: Թուրքիայի ույղուրական կազմակերպությունները նաև համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով թուրքական իշխանություններին ճանաչել և արձագանքել այն, ինչ նրանք որակում են որպես «ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն»:

Հավելենք,որ երկու երկրների ԱԳՆ նախարարների հանդիպումը հիմնականում կենտրոնացած է եղել տնտեսական համագործակցության վրա, այդ թվում չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեքստում։ Բանակցություններին անդրադարձ է եղել  նաև չինական ընկերությունների Թուրքիայում ներդրումներ կատարելու,ավելի շատ թուրքական ապրանքներ ներկրելու և երկու երկրների ձեռնարկություններին աջակցելու, տեղական արժույթի օգտագործման հարցերին։