ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվել է

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Ոսկանյանի, հուլիսի 26-ին կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Մհեր Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելք (նույնանում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցին) այլընտրանքային խափանման միջոցը պաշտպանական կողմի միջնորդությամբ փոփոխվել է և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է «Գրավը»՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Ըստ մեղադրանքի` Մհեր Սահակյանն Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մաս (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը):

Հավելենք նաև, որ Մհեր Սահակյանը հայտարարել էր՝ դիմել է անհրաժեշտ պաշտպանության, իսկ գլխավոր դատախազը հերքել էր ինքնապաշտպանության վարկածը: Ապրիլի 12-ին ընդդիմադիր պատգամավորը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն, եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում է կայացնում։ Մեղադրյալի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, նրա կողմից պարբերաբար վարույթն իրականացնող մարմնի հրավերով չներկայանալու կամ վարույթին խոչընդոտելու հանգամանքների առկայության պարագայում գրավը կիրառված լինելու դեպքում այն կարող է փոխարինվել առավել խիստ խափանման միջոցով, իսկ գրավը կարող է պետականացվել:

Արփի Հակոբյան