Ադրբեջանը Թուրքիայի հետ հինգերորդ սերնդի KAAN կործանիչի մշակման փաստաթուղթ է ստորագրել

Լուրեր

06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և Թուրքիայի օդատիեզերական ընկերությունը՝ TUSAS-ը, ստորագրել են թուրքական  KAAN կործանիչների նախագծի շուրջ համագործակցության արձանագրություն,գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, թուրքական կողմից TUSAS-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյուրգունը։ Ըստ փաստաթղթի՝ կործանիչների արտադրության շրջանակներում նախատեսվում է ինժեներների վերապատրաստում։

Գուլիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիկայում 200 երիտասարդի է ուղարկելու Թուրքիա՝ մասնակցելու KAAN ազգային մարտական ​​ինքնաթիռների նախագծին։

Հինգերորդ սերնդի թուրքական Kaan կործանիչը ստեղծվել է 2017 թվականից։ Նախատեսվում է, որ այն առաջին թռիչքը կիրականացնի այս տարի, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի 2028 թվականին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել էր ադրբեջանական ԶՈՒ-ի Սու-25 կործանիչների արդիականացման համաձայնագիր։