Պրիգոժինը Պետերբուրգում հանդիպել է «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովի մասնակիցներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում անցկացվող  հուլիսի 27-ին «Ռուսաստան-Աֆրիկա»  տնտեսական համաժաղովի առաջին օրը,       ռազմական մասնավոր «Վագներ» խմբավորման հետ կապված տելեգրամ ալիքները տարածել են խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի լուսանկարները գագաթնաժողովի օտարերկրյա հյուրերի հետ,գրում է Meduza-ն։

Նրանք ակնարկել կամ նույնիսկ ուղղակիորեն հայտարարել են , որ Պրիգոժինը մասնակցում է ֆորումին և հանդիպում է հյուրերին: Ով, երբ և որտեղ է նկարել  տարածվող լուսանկարները, հայտնի չէ։

Այսպիսի  հաղորդագրություններից առաջինը հրապարակել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության «Ռուսաստանի տան» ղեկավար Դմիտրի Սիտին ֆորումի նախօրեին՝ հուլիսի 26-ի երեկոյան։  Նա ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել, որտեղ Պրիգոժինը ձեռք է սեղմում կոստյումով անանուն տղամարդու հետ: «Պարոն դեսպանն ինձ հետ կիսվելէ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի առաջին լուսանկարներով։ Մենք տեսնում ենք ծանոթ դեմքեր»,- ասվում է գրառման մեջ։

Լուսանկարը տարածել են նաև  «Վագների» հետ կապված  տելեգրամ ալիքները։ «Оркестр Вагнера» նկարի մակագրության մեջ նշել է. «Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական ֆորումը եռում է»։  Grey Zone-ն էլ հայտնել է, որ Պրիգոժինը գագաթնաժողովում հանդիպում է անցկացրել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչների հետ։

«Фонтанка»-ն հայտնում է, որ լուսանկարն արվել է «Տրեզինի» հյուրանոցում, որը պատկանում է Պրիգոժինի ընտանիքին և որտեղ էլ ըստ լրագրողների՝ գտնվում է նրա գրասենյակը։  Լրատվամիջոցը լուսանկարում պատկերված ինտերիերը համեմատել է հյուրանոցի այլ լուսանկարների հետ։ Պրիգոժինի և նրա հյուրի հետևում գտնվող վերելակի աստիճանները, սալիկներն ու սյունը համապատասխանում են  հյուրանոցի ինտերիերին: Հյուրանոցից հայտնել են, որ չեն կարող հաստատել կամ հերքել, որ իրենց մոտ են բնակվում Կենտրոնաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

Լրագրողները նաև պարզել են, որ Պրիգոժինի կողքին գտնվող լուսանկարում անձը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից իսկական պաշտոնյա է։ Սակայն դա Մոսկվայում ԿԱՀ-ի դեսպան Լեոն Դոդոն-Պունագազան չէ, ինչպես ռուսական որոշ լրատվամիջոցներ պնդում էին։  Լրատվամիջոցներին չի հաջողվել պարզել նրա ինքնությունը, սակայն նրան նկատել են  այս լուսանկարներում ու տեսանյութերում   Կենտրոնաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաների այլ երկրներ այցերի ընթացքում։

ՌԲԿ-ն էլ Սիտիին վկայակոչելով, նշում է, որ Պրիգոժինը հանդիպել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահի պետական ​​արարողակարգի գլխավոր տնօրեն Ֆրեդի Մապուկայի հետ, որը նաև դեսպան է։ Ասվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել «հուլիսի 27-ի երեկոյան»։

Ավելի ուշ «Оркестр Вагнера» տելեգրամ ալիքը Պրիգոժնի ևս մեկ լուսանկար է հրապարակել  համաժողովից։ Լուսանկարում նա  պատկերված է նույն հագուստով, ինչ առաջին նկարում։ Քարտեզի ֆոնի վրա նա սեղմում է ձեռքերը, ինչպես ասվում է Կամերունյան հեռուստաալիքի Afrique media տնօրենի հետ: Նախկինում Պրիգոժինը մեկնաբանություններ էր տվել այս  լրատվամիջոցին։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել՝ հունիսի 24-ին մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվում են Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է։

 

Էմմա Չոբանյան