Հայաստանում 2023-ի 1-ին կիսամյակում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքայնությունը նվազել է 1.2 անգամ:

Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ միաժամանակ, դեպքերի 71.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 28.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 77.8%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 22.2%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում: 80% դեպքերում պատճառը եղել է ծնողների անուշադրությունը։

  • Թունաքիմիկատներից թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է`
  • մի՛ պահեք քիմիական նյութերը և թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում կամ խոհանոցում.
  • պահպանե՛ք այդպիսի նյութերը բարձր տեղում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում՝ փակվող տուփերում.
  • թույլ մի՛ տվեք ձեր երեխային խաղալ կենցաղային թունաքիմիկատների փաթեթներով.
    կարդացե՛ք կենցաղային քիմիկատների հրահանգները և տեղյա՛կ եղեք դրանց վտանգի մասին.
  • թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ).
  • լվացե՛ք և թունավոր նյութերով աղտոտված հագուստը պահե՛ք առօրյա հագուստից առանձին.
  • թունավոր նյութերը մի՛ պահեք պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում.
    թունավոր նյութերը պահե՛ք գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա
  • փակցրե՛ք նախազգուշացնող պիտակներ և պահե՛ք սննդամթերքից հեռու։