Դատավոր Կարեն Բիշարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանի Հակակոռակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Բիշարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Factor.am-ի տեղեկություններով` Բիշարյանն արձակուրդ է մեկնել, որի ժամկետը լրացել է, սակայն նա աշխատանքի չի վերադարձել և ազատման դիմում է գրել: Իրավապահ համակարգում շրջանառվում են խոսակցություններ, որ Բիշարյանն ԱՄՆ է տեղափոխվել:

Բիշարյանը մինչև Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր նշանակվելը եղել է Վերաքնիչ քրեական դատարանի դատավոր, իսկ մինչ այդ` Մարտի 1-ի գործով դատախազ, պաշտպանել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Բիշարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և հայտնեց, որ ԲԴԽ-ն դիմումը դեռևս չի քննարկել: Այսինքն` այս պահի դրությամբ` դեռևս ԲԴԽ-ն դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշում չի կայացրել: Կարեն Բիշարյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց. նրա հեռախոսահամարն անհասանելի է, իսկ համացանցային հավելվածների միջոցով զանգերն ու հաղորդագրությունները դատավորն անպատասխան է թողել:

Արաքս Մամուլյան