«Բոլոր գիտնականները, որոնք զբաղվում են «Զորաց քարերով», շատ ուժեղ ամբիցիաներ ունեն». ապաքաղաքական զրույց Արեգ Միքայելյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ խորհրդային կայսրության առկայությունը, անշուշտ, հաճախ նպաստում էր գիտության մեջ տաղանդների առաջխաղացմանը: Սակայն եթե խոսքն այնպիսի հանճարների մասին է, ինչպիսին էր Վիկտոր Համբարձումյանը, ապա նման անհատներ գիտության պատմության մեջ ծնվում են շատ հազվադեպ․ նրանք, կարելի է ասել, ժամանակից դուրս են:

Անդրադառնալով «Զորաց քարերի» (Քարահունջի) հետ կապված խնդրին՝ հաղորդման հյուրը կարծիք է հայտնել, որ այդ խնդրի շուրջ կարծիքները խիստ ծայրահեղացված են, և այդ հարցն ուսումնասիրող գիտնականներն անհարկի ամբիցիաների մեջ են ընկնում: Իրականում, ըստ աստղագետի, այդ վայրը հնարավոր չէ ժամանակակից իմաստով «աստղադիտական» անվանել: Մյուս կողմից, այդ պատմական հուշարձանի առկայությունը խոսում է հնագույն շրջանում՝ հազարամյակներ առաջ հայերի ունեցած բարձր քաղաքակրթության մասին: Ըստ գիտնականի՝ այդ կառույցի հիմնական նպատակն էր օրացույցի ստեղծումը: Նա համոզված է, որ նման հսկայածավալ աշխատանք կարող էր իրականացվել միայն պետության պատվերով: Հետևաբար, մեր ժողովուրդն այն ժամանակ արդեն ուներ պետականություն:

Գիտությունը հաճախ է դառնում տարբեր շահարկումների և արհեստական սենսացիաների առարկա: Այդ առումով հաղորդման հյուրն ուշադրություն է դարձնում աստղաբանության և աստղագուշակության վրա, որոնք այսօր գիտության հետ որևէ կապ չունեն՝ չնայած ուշ միջնադարում առնչվում էին աստղագիտությանը: Աստղերի միջոցով կանխատեսել մարդու բնավորությունը կամ ապագան, իհարկե, հնարավոր չէ, սակայն փաստ է նաև, որ Արեգակն ու Լուսինը կարող են ազդեցություն ունենալ որոշ մարդկանց առողջության վրա, և այդ ազդեցությունները պետք է ուսումնասիրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան