Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախ ուղարկված հումանիտար օգնությունը որակել է Հայաստանի ու ԵՄ դիտորդական առաքելության կողմից կազմակերպված «սադրանք»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է Հայաստանից Արցախ մարդասիրական բեռների տեղափոխմանը՝ այն անվանելով  «սադրանք»։

«Առանց մեր երկրի հետ համաձայնեցման հայկական կողմից ավտոշարասյունների՝ «մարդասիրական բեռների» պատրվակով մուտքը դեպի ինքնիշխան ադրբեջանական տարածքներ ոտնձգություն է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, հերթական սադրանքը Լաչինի սահմանային անցակետի դեմ»»,- ասվում է Բաքվի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բաքուն Հայաստանին մեղադրում է միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ։

«Հայկական կողմի նման քայլը Մոսկվայում բանակցություններից անմիջապես հետո, որտեղ, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել է ներկա իրավիճակը, վկայում է այն մասին, որ այս երկիրը անկեղծ չէ գործընթացի նկատմամբ և մտադիր է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ սրելով իրավիճակը»,- ասվում է  հայտարարության մեջ։

Ադրբեջանը, կրկնելով իր քարոզչական թեզերը, նշում է, թե «Հայաստանի հայտարարությունները տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան մանիպուլյատիվ և անօրինական գործողությունները շարունակելու մտադրություն»։

Նշվում է, որ հայկական կողմը մերժել է ադրբեջանական առաջարկները, այդ թվում՝ Աղդամի ճանապարհից ու այլ ուղիներից օգտվելուց։

Ի դեպ, Բաքուն նաև Հայաստանում  ԵՄ դիտորդական առաքելությանն է մեղադրում «սադրանքի» մեջ։

«Նշված «սադրանքին» մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական ​​կորպուսը՝ ցույց տալով, որ դա նախապես ծրագրված քայլ է»,- ասվում է հայտարարությունում։

Էմմա Չոբանյան