Փաստաբանը պնդում է՝ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար և տարբերակված մոտեցում. «Ժամանակ»

Լուրեր

14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Նշենք, որ գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը ևս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ Փաստաբանը, սակայն, պնդեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ «Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, և հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ»։  

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: