Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։
Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար, սովից և հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը, իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետևաբար, հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ և վճռական արձագանքը։
215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված խախտումների հետևանքներն ուժգնանում են և ներառում են ներքոնշյալները․
-
- Կյանքի իրավունքը՝ մինչ հրադարարի խախտումները, հարձակումները, խաղաղ բնակիչների, բնակելի տների, դպրոցների ուղղությամբ կրակոցները, առևանգումներն հաճախակի նախորդում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, այնպիսի տպավորություն է ձևավորվում, կարծես հրադարարը խախտողները հայերն են;
- Մարդկանց և տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից և դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաև խաթարել է հանրային տրանսորտի և մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով, ինչն իր հերթին բացասապես է ազդել առողջապահության, կրթության, տնտեսական զարգացման և այլնի վրա;
- Բավարար կենսամակարդակը, որը պայմանավորված է շրջափակման 215 օրերից 100-ից ավելի օր ձգվող գազի պարբերական անջատումներով, էլեկտրաէներգիայի պակասով ու օրական 6 ժամ ջգվող պարբերական անջատումներով, հեռահաղորդակցության վատ որակով ու տեղեկատվության հասանելիության խնդիրներով, 2020 թվականին պատերազմի արդյունքում տեղահանվածների համար տների կառուցումն ավարտելու համար պահանջվող շինանյութի բացակայությամբ;
- Սննդի և ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները և կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաև վնասում են գյուղտեխնիկան և գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է և հասել է կրիտիկական մակարդակի, ջրի պակասը չլրացնելու պատճառով, ինչը չի ապահովում մարդկանց գոյատևման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան;
- Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների և ոռոգելի հողերի կախվածությամբ;
- Ֆիզիկական առողջության իրավունքը, որը հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի և բժշկական ծառայությունների հասանելիության պակասը պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ և ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թվով;
- Կրթության իրավունքը, որը էլեկտրաէներգիայի և ինտերնետի, ինչպես նաև վառելիքի բացակայության պայմաններում հատկապես խորացրել է վատթար վիճակը գյուղաբնակ երեխաների համար, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել դպրոց հաճախելու համար;
- Մշակութային և կրոնական իրավունքները, բնիկ հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանից հեռացնելու նպատակով պայմանավորված, վաղ քրիստոնեական շրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ Ադրբեջանի կողմից դրանց վերափոխումներով;
- Տնտեսական և սոցիալական իրավունքները, անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի և գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ և դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաև գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ;
- Հոգեկան առողջության իրավունքը, Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման և սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական և սոցիալական անգործությամբ, անապահով և անորոշ վիճակով, ինչպես նաև պահվող և շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայամանավորված։
Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելուն, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որն ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։
Նկատի ունենալով նման աղետները կանխելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ կազմակերպությունները շտապ քայլեր ձեռնարկելու կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Կազմակերպությունները հորդորում են՝
- Կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ և տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի և 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը;
- Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը;
- Հարկավորել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համապատասխան մեխանիզմներին, առանց հապաղման զեկուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ զեկուցման համար ներառելով ստորև նշված հատուկ խորհրդականներին և հատուկ զեկուցողներին՝
- Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական,
- Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հատուկ զեկուցող,
- Անվտանգ խմելու ջրի և սանիտարական մաքրման մարդու իրավունքի հատուկ զեկուցող,
- Զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցող,
- Սննդի իրավունքի հարցով հատուկ զեկուցող,
- Կրթության իրավունքի հատուկ զեկուցող,
- Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող,
- Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող,
- Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող,
- ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող,
- Մարդու իրավունքների իրացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության վերաբերյալ հատուկ զեկուցող,
- Անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայրից օգտվելու հետ կապված մարդու իրավունքների պարտավորությունների հարցով հատուկ զեկուցող։
Ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ
Ստորագրյալ կազմակերպություններ՝
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Օրենքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ