ՌԴ ԱԴԾ-ն արգելել է Թուրքիայից եկող բեռնատար նավերից մեկի անցումը Կերչի նեղուցով

Լուրեր

06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
Բոլորը

ՌԴ ԱԴԾ աշխատակիցներն արգելել են Կերչի նեղուցով անցնել բեռնատար մի նավի, որի վրա պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել, գրում է Meduza-ն։ Անվտանգության դաշնային ծառայութան հաղորդմամբ՝ «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունները կանխելու նպատակով հսկողության և ստուգման միջոցառումների համալիր» է անցկացվում Կերչի նեղուցով նավարկվող նավերի վրա։

Գերատեսչությունը պնդում է, որ  հուլիսի 22-ին Թուրքիայից Դոնի Ռոստովի նավահանգիստ շարժվող նավում, «հայտնաբերվել են  դինիտրոտոլուոլի և տետրիլ պայթուցիկ նյութերի հետքեր»։

Նշվում է, որ նավը մայիսին եղել է ուկրաինական Օդեսայի շրջանի Կիլիյա նավահանգստում, ապա հուլիսին թուրքական Տուզլա նավահանգստում բեռնատար նավի անձնակազմն ու անունը փոխվել են։

Նավի անձնակազմին հրահանգվել է լքել ՌԴ տարածքային ջրերը։