Ոչ ոք Երևանի կենտրոնում հող չի ստանա, կստանա ակադեմիական քաղաքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
Բոլորը

Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է․ Կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, մյուս լավ լուրն էլ այն է, որ այդ ծրագիրը սկսել է իրագործվել, խոսքն Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Ագրարային համալսարանում ստեղծված իրավիճակին՝ (Ագրարայինում այս տարի ընդունելությունը 7 տոկոս է․) Փաշինյանը նշեց, որ Ակադեմիական քաղաքում պետք է լինի մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, հենց բուհին կից, որ ուսանողը լսարանից դուրս գալու, այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու, կիրառածի արդյունքներն ամփոփելու, լսարան վերադառնալու հնարավորություն ունենա»։

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում լինելու է մինչև 8 պետական բուհ. Նրա խոսքով՝ 2027 թվականից հետո Կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող բուհերի գործունեությունը. «Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխանի, ուղղակի չկա նման բուհ»,- նշեց վարչապետը։

«Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն։ Դա անսակարկելի է լինելու»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։