Առկա 36 և օտարված 15 անշարժ գույքեր, 37 շարժական գույքեր․ շարունակվում է Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթի նախաքննությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Ա․Աշոտյանի, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Մ․Նարիմանյանի։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ հարուցված քրեական վարույթով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար և կան բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա քրեական վարույթով ձեռք բերված այդ տվյալները փոխանցվում են ՀՀ գլխավոր դատախազությանը։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ քրեական վարույթով ձեռք բերված տվյալները կասկած են հարուցում ապօրինի ծագման գույքի առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմինը գրությամբ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին է ուղարկել վերոնշյալ 5 մեղադրյալների և նրանց փոխկապակցված անձանց անվամբ հաշվառված, նախնական տվյալներով, ընդհանուր առկա 36 և օտարված 15 անշարժ գույքերի, 37 շարժական գույքերի մասին տվյալները՝ դրանցով Դատախազության գործառույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթ հարուցելու հիմքերի պարզման և ըստ այդմ իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։