BP-ն և ադրբեջանական SOCAR-ը դիմել են Իսրայելի գազի հանքավայրում ներդրումների համար

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

British Petrolium-ը և Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերությունն առաջին անգամ մասնակցել են Իսրայելի բնական գազի հետախուզման լիցենզավորման փուլին, որը հանդիսանում է Արևելյան Միջերկրականի ավազանի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի վերջին նշանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

Նշվում է, որ BP-ն և SOCAR-ը իսրայելական NewMed Energy-ի հետ համատեղ հայտ են ներկայացրել երկու ծովային բլոկների համար լիցենզավորման չորրորդ փուլում, որն ավարտվել է կիրակի։ Սա տեղի է ունեցել չորս ամիս անց այն բանից հետո, երբ BP-ն և Աբու Դաբիի պետական ​​նավթային հսկան Adnoc-ը առաջարկել են  համատեղ ձեռք բերել NewMed-ի 50%-ը մոտ 2 միլիարդ դոլարով, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել Իսրայելի աճող էներգետիկ հատվածից:

NewMed-ը խոշորագույն բաժնետեր է հսկա «Լևիաթան» հանքավայրում, որը շահագործում է Chevron-ը, որում 12 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվում։ Այն մատակարարվում է Իսրայել, Եգիպտոս ու Հորդանան։

Աղբյուրները հայտնում են, որ NewMed-ի, BP-ի և SOCAR-ի կողմից ներկայացված համատեղ դիմումը վերաբերում էր «Լևիաթան» և «Թամար» հանքավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող բլոկներին:

Նշվում է, որ BP-ը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ ադրբեջանական SOCAR-ը չի պատասխանել մեկնաբանության դիմումին։ Կարգավորող փաստաթղթերում NewMed-ը հաստատել է, որ դիմել է «միջազգային ընկերություններին» կոնսորցիումի շրջանակներում: Մրցույթի հաղթողները պետք է հայտարարվեն չորրորդ եռամսյակում։

Էմմա Չոբանյան