Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արմենակ Խաչատրյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Արմենակ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ էլ Բագրատ Բադալյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։