«Աշխարհի ամենահարուստ մուրացկանի» կարողությունը գնահատվում է 1 մլն դոլար

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Բհարատ Ջայնը վերջերս ճանաչվել է «աշխարհի ամենահարուստ մուրացկանը», որը տարիների ընթացքում կարողացել է ավելի քան մեկ միլիոն դոլար հավաքել, գրում է Israel National news-ը։

Նշվում է, որ նա Մումբայում բնակարան ունի, ինչպես նաև երկու խանութ, որոնք ամսական հարյուրավոր դոլարներ են բերում, բայց դեռևս շարունակում է երկաթուղային կայարանում ամեն օր մուրացկանությամբ զբաղվել: Ջայնը վերջերս ճանաչվել է «աշխարհի ամենահարուստ մուրացկանը» այն բանից հետո, երբ նրա կարողությունը գնահատվել է մոտ մեկ միլիոն դոլար: Նա այդքան գումար կուտակել է՝ շրջելով Հնդկաստանի մարդաշատ վայրերում, հատկապես՝ բազմամիլիոնանոց Մումբայ քաղաքում, ու թեև տարիների ընթացքում անշարժ գույք է ձեռք բերել, բայց շարունակում է մուրացկանություն անել:

Ըստ Economic Times-ի՝ Ջայնն աշխատում է օրական 10-12 ժամ և վաստակում է օրական մոտ հազար դոլար: Տարիների ընթացքում նա սկսել է սեփականություն ձեռք բերել իր համար և այսօր ապրում է Մումբայում՝ իրեն պատկանող երկու սենյականոց բնակարանում, որի արժեքը մոտ 150 հազար դոլար է։ Նա նաև երկու խանութ է վարձակալում, որից ամսական մոտ 400 դոլարի շահույթ է ստանում։

Նշվում է, որ թեև Ջայնը մանուկ տարիքում կրթություն չի ստացել, իր կուտակած հարստության շնորհիվ կարողացել է դպրոց ուղարկել սեփական երեխաներին։ Ըստ տեղեկությունների՝ ընտանիքը նախընտրում է, որ Ջայնը դադարի փողոցներում մուրացկանությամբ զբաղվել, սակայն նա պնդում է, որ հավատարիմ է մնում  իր «սովորական աշխատանքին»:

Էմմա Չոբանյան