Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նախագծերի իրականացումը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանական Աստարա քաղաքում տեղի է ունեցել իրանա-ադրբեջանական տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի նիստը, որը նախագահել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազիրփաշան։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ նախագծերին վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանն առնչվող ջանքերի շարունակականությունը և նպատակահարմար համարել արագացնել տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը միտված նախագծերի իրականացումը։ Այս ամենով պայմանավորված՝ կողմերը համաձայնության են եկել արագացնել 2022 թվականի մարտի 11-ին կնքված հուշագրի իրականացումը, որը ենթադրում է հաղորդակցման նոր կապեր Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Իրանի տարածքով։

Կողմերը նաև պայմանավորվել են հնարավորինս արագ ավարտել Աստարաչայ գետի վրայով անցնող ճանապարհային կամրջի մաքսային և սահմանային ենթակառուցվածքների ստեղծումը։ Հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկայի և ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված համագործակցության հարցեր։

Հավելենք, որ վերջին շրջանում Իրանի ր Ադրբեջանի լարված հարաբերությունների կարգավորման դրական դինամիկա է նկատվում։ Oրերս Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Բաքվում մասնակցում էր Չմիավորման շարժման կազմակերպության համակարգող բյուրոյի նախարարական հավաքին, հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը վերջին շրջանում պարբերաբար հակաիրականական հռետորաբանությամբ է հանդես գալիս։ Աբդոլահիանը Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են շարունակել տնտեսական նախագծերը, արագացնել Իրանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող միջանցքի գործարկումը։

Աբդոլահիանը, միաժամանակ, ասել էր, որ Իրանը կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, սակայն դեմ է սահմանների փոփոխությանը։

Հիշեցնենք՝ երկու երկրների հարաբերությունները բավական լարված են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է Իրան չայցելել։ Վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին՝ լրտեսության մեղադրանքով։ Իր հերթին, Բաքուն շարունակվում է կրոնական տարբեր գործիչների ձերբակալությունները՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։ Հունիսի 23-ից էլ Ադրբեջանը դադարեցրել է Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն իր օդանավակայաններում։ Բացի այդ, հունվարից՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, Բաքուն փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում։

Էմմա Չոբանյան