Կրակահերթը գնահատելու ենք որպես հարված ամերիկյան կապիտալին. Երասխում կառուցվող գործարանի սեփականատեր ընկերություններ

Լուրեր

09.12.2025 | 18:17
Ադրբեջանը և ԱՄՆ-ն TRIPP նախագծի արագացմանը վերաբերող հարցեր են քննարկել
09.12.2025 | 18:09
Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամկետները 2026-ին
09.12.2025 | 18:00
Բաքուն դժգոհ է ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթից // Հայաստանում գրիպի ագրեսիվ՝ A տեսակ է շրջանառվում․ ԼՈՒՐԵՐ
09.12.2025 | 17:53
Երևանյան կապտաթիթեռ․ ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 17:41
Ադրբեջանի 2026 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն ավելացվում են
09.12.2025 | 17:33
Նեյմարը դեռ չի որոշել՝ որտեղ է շարունակելու կարիերան
09.12.2025 | 17:27
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու դրանց ամրապնդման հեռանկարները
09.12.2025 | 17:22
Անդրեյ Բաբիշը կրկին ստանձնում է Չեխիայի վարչապետի պաշտոնը
09.12.2025 | 17:14
Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է. Անահիտ Մանասյան
09.12.2025 | 17:03
Նոր միջադեպ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանի մասնակցությամբ
09.12.2025 | 16:52
Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
09.12.2025 | 16:51
Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել»
09.12.2025 | 16:43
Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյան
09.12.2025 | 16:32
Հունվարից ՔԿԱԳ աշխատողին հարսանիքի սրահ հրավիրելը կթանկանա․ նախարարությունը փոխում է ծառայությունների արժեքը
09.12.2025 | 16:21
ԱՄՆ-ից արտաքսված ռուսների տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա. տղամարդկանց անմիջապես զինկոմի ծանուցումներ են հանձնել
Բոլորը

Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները հայտարարություն են տարածել գործարանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրակոցներ արձակելու վերաբերյալ։

«Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց` նշելով, որ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։

5 օր անց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները, վնասվել եւ շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը, կռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո եւ տեսանկարահանմամբ արձանագրվել եւ հրապարակվել են մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաեւ տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիրներ, միջազգային դիտորներ եւ լրագրողներ:

Հարկ ենք համարում ընդգծել հետեւյալ անկյունաքարային կետերը՝

  1. Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ հանքաքարից մետաղ են արտազատում, այլ մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները, ձուլելու արդյուքում, վերածվում են ամրանների: Այս պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի մթնոլոտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար: Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ աշխատում է նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավել երկաթ է ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում եւ գնտվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա:
  2. Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ հեռավորության վրա: Հետեւաբար, Ադրբեջանի համար բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛ կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաեւ Հայաստանի Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավիղով ընդգրկում է ամբողջ քաղաքն ու հարակից գյուղն՝ իրենց տասնյակ հազարավոր քաղաքացիներով:
  3. Գործարանն աշխատելու է ջրային հովացման համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին շրջապտույտի մեջ է եւ երբեք դուրս չի գալիս գործարանի տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը, որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն ունենանք գետն աղտոտելու, չենք կարող:
  4. Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33 մետր բարձրություն եւ եռաստիճան ֆիլտրման համակարգ, որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տեւել է ավելի քան 6 ամիս:

Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որեւէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր կողմից կառուցվող գործարանի տեսակն ու արտադրողականության չափը չի՛ առաջացնում անդրսահմանային ազդեցություն:

Այս պնդումներն ապացուցելու համար պատրաստ ենք աշխատանքային կարգով քննարկել միջազգային փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ հեռահար ձեւաչափերով: Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք չենք խնայի որեւէ միջոց եւ պահանջելու ենք կատարված ներդրումների, կրած վնասների եւ չստացված օգուտների հատուցում:

Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Մեր այս հայտարարությունն անտեսելու եւ անզեն բանվորների ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է»,- ասվում է հայտարարությունում: