Մենք պատասխանատու հանքարդյունաբերություն ենք իրականացնում. ադրբեջանցիների նամակն ինձ այնքան էլ չի հետաքրքրում. մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք պատասխանատու հանքարդյունաբերություն ենք իրականացնում. ադրբեջանցիների նամակն ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադաեռնալով դիտարկմանը, որ ադրբեջանական ՀԿ-ները նամակով դիմել էին ՀՀ վարչապետին՝ նշելով, որ ԶՊՄԿ-ն բնպահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում։

Ղուկասյանը հավելեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի հանքարդյունաբերության ազդեցությունը նվազագույնի հասցվի և բնապահպանական խնդիրներ չառաջանան։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, Սյունիքի մարզպետը նշեց, որ այդ արտահայտությունը ո՛չ փաստաթղթերում կա, ո՛չ էլ բանակցություններում։

«Պաշտոնական Երևանը դա բացառում է, բացառում եմ նաև ես, միանշանակ է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Անիմաստ է դրա մասին խոսելը, այդ խոսույթը չպետք է զարգացնենք։ Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, և պետք է լինի վերջակետ։

Իհարկե, Ադրբեջանը շատ հարցեր կփորձի օրակարգ բերել, բայց մենք դրանք մեր օրակարգ չպետք է բերենք։ Ադրբեջանը սադրում է, անում է ամեն ինչ, որ տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք և այնտեղից եկող տեղեկությունները չտարածենք մեր մեջ»,- նշեց Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։