Չունեմ ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունեցել. Կարապետյանը՝ իր մորը վերագրվող հայհոյանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով համացանցում մի գրառման տակ արված անհարիր մեկնաբանություններին՝ հայհոյանքներին, նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ պարբերաբար ինքը և իր թիմակիցները ենթարկվում ենք գրոհների սոցիալական ցանցերում։
«Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ։ Եվ ես ենթադրում եմ, որ նախորդող օրերին, հատկապես ԵԱՀԿ վեհաժողովի շրջանում տեղի ունեցած գրոհի էֆեկտիվությունը ցածր գնահատելով, կազմակերպիչները որոշել են, որ իմ անձն էլ ներգրավվեն դրա մեջ», – նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ չունի ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունցել, բայց վերադարձից հետո իր ֆեյսբուքյան էջին նկատել է նամակ, որով փորձել են կոտրել իր ֆեյսբուքյան էջը»։

«Այդ գրոհն այդ մասշտաբի էր հասել, ինչն ինձ համար զարմանալի էր, ես չէի ակնկալում, որ այդ ուղղությամբ այդքան ջանքեր էր պետք գործադրել։ Ես տարբերում եմ քաղաքացիների քննադատությունը հայհոյախոսությունից։ Մի օգտատեր շատ վատ բառապաշարով մեկնաբանություն էր թողել իմ գրառման տակ, անյուհետև, իբրև թե երկխոսություն էր սկսվել իմ մոր հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ իր մոր անուն-ազգանունով և գլխավոր նկարով ևս մեկ օգտահաշիվ է ստեղծվել և տպավորություն ստեղծել, թե այդ մարդն է գրառումներ արել։ «Սա վարկած է, քանի որ չեմ կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել»։

Կարապետյանը հավելեց, որ հավելեց, որ իրավապահների չի դիմի, քանի որ չի ցանկանում, որ այդ հայհոյանքները շրջանառվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։