Իշխանությունն ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար․ ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ ապրելու, ստեղծագործելու, զարգանալու հնարավորություն ընձեռելով։

Վստահ եմ՝ այս գիտակցումով եք դուք իրականացնում ձեր ծառայությունը։ Վստահ եմ՝ այս գիտակցումով է զորամասի հրամանատարությունը ձեզ առաջնորդում և դաստիարակում՝ որպես իսկական զինվորներ, ովքեր ցույց են տվել իրենց մարտունակությունը: Համոզված եմ, որ դուք կատարում եք այն կարևորագույն խնդիրը, որը ձեր առջև դրված է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության պահպանումն է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության պահպանումն է։

Ողջունում եմ ձեզ ևս մեկ անգամ, մաղթում հաջողություններ, բարի և խաղաղ ծառայություն»։

Այնուհետև Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։

«Շատ պատասխանատու գործ եք անում, և որպեսզի կարողանաք այդ գործը հաջողությամբ անել, առաջին հերթին, պետք է պրոֆեսիոնալ պատրաստակամություն ունենաք, ձեր գործը լավ իմանաք։ Սա և՛ զինվորական կյանքում է շատ անհրաժեշտ, և՛ նաև քաղաքացիական։

Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Իմ խնդրանք է ձեզ՝ ջանք ու եռանդ մի խնայեք, շատ սովորեք, այն ինչ ձեզ սովորեցնում են՝ ավելի հարստացրեք և զարգացրեք ձեր հմտությունները»,- իր խոսքում մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը։