Անմշակ կաշվի արտահանմանը ժամանակավոր արգելք կկիրառվի
Տնտեսություն
13.07.2023 | 18:08Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Նախագծի նպատակն է հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում: