Անհետ կորածի հայրը ցանկանում էր հանդիպել Փաշինյանին, անվտանգությունը թույլ չտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

«Մինչև փետրվար ամիսը իմ երեխու հետ կապի մեջ եմ եղել․ ուրիշ երկրից գիշերվա ժամերին զանգել է անընդհատ, ինձ հետ չի խոսել, չեն թողել, բայց իր ձայնը, շունչը լսել եմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում պնդում է 44-օրյա պատերազմի անհետ կորած զինծառայող Գևորգ Արաբաջյանի հայրը՝ Աղասի Արաբաջյանը, ով հերթական անգամ բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց:

Նա նշում է, որ մինչև այսօր որդու դիակն իրեն չեն տվել և պահանջում է՝ պատասխան տալ։

Երկու դիակ են ցույց տալիս՝ առանց ատամնաշարի․․․ Ես իմ երեխու ատամնաշարի քարտը վերցրել եմ ատամնաբույժից, գիտեմ՝ որ ատամն է բացակայում, որն է պլոմբած։ ԴՆԹ թեստ էլ եմ հանձնել հարյուր անգամ․․․

Ուրիշի դիակ են տալիս, ասում են տար հուղարկավորի՝ երկու օրից կքանդես, թե չէ աջակցությունից կզրկվես։

Գտել են Ուրալը Ջաբրայիլում, ասել են ձեր որդին է, եկել ենք մորգ, մասունքը չկա: Հետո ասացին՝ սխալմունք է եղել, դա լեյտենանտ է եղել, ձեր երեխան չի․․․

Զինվորներ կան, որ փաստերով ասում են, որ իմ երեխուն հանձնել են։ Քննչականում ինչո՞ւ չեն գործ հարուցում։ Իմ երեխե՞ն էր իրենց աչքի գիլեն հանում»,- ասաց անհետ կործած զինծառայողի հայրը։

Նշենք, որ անհետ կորածի հայրը ցանկանում էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անվտանգությունը թույլ չտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։