Հայտնի է Երևանի ավագանու ընտրությունների օրը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Նշենք, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

Նշենք, որ իշխող ՔՊ կուսակցությունը քաղաքապետի թեկնածու առաջադրելու է Տիգրան Ավինյանին։ Նա այժմ փոխքաղաքապետն է և փաստացի ստանձնել է քաղաքապետի լիազորությունները։

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը «Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության» և «Եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է։

2021-ին հիմնադրված «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։

Ավագանու ընտրություններին կմասնակցի նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք մեկ տարի Կենտրոն վարչական շրջանը ղեկավարած Վիկտոր Մնացականյանը։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել կուսակցության նախագահ, գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին։ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ևս կմասնակցի ավագանու ընտրություններին․ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։

Տեղեկություններ կան, որ ընտրություններին առաջադրվելու է նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին ՔՊ-ն պաշտոնանկ արեց։ Նա առայժմ չի հստակեցնում իր մասնակցության մասին տեղեկությունները։

Նարեկ Կիրակոսյան