ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու գործարքը պսակում է Էրդողանի հետընտրական շրջադարձը դեպի Արևմուտք․ անդրադարձ

Լուրեր

16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ կապված արեց իր քաղաքական առևտրի նշանավոր շրջադարձերից մեկը, ինչը, իհարկե, մայիսին նրա վերընտրվելուց հետո աստիճանաբար արևմտամետ ուղղվածության գագաթնակետն էր։ Այդպիսով, Էրդողանն ավարտեց ավելի քան մեկ տարվա վեճը՝ կնքելով համաձայնագիր, ըստ որի՝ սկանդինավյան երկիրը դառնալու է ԱՄՆ-ի գլխավորած պաշտպանական դաշինքի 32-րդ անդամը, գրում է Turkish Minute-ը։

Ըստ հրապարակման՝ այս ամենը նախորդել էր դրամատիկ օրվան, երբ Էրդողանը նոր պայմաններ էր առաջ քաշել՝ պահանջելով դրա դիմաց հստակ ուղի բացել Եվրամիությանը երկար ձգձգված Թուրքիայի մուտքի համար:

Նոր հարցադրումն ապահովեց Էրդողանի մասնավոր հանդիպումը ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, ինչպես նաև Շվեդիայի և ՆԱՏՕ-ի խոստումը՝ «աջակցելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու ջանքերին»:

Անդրադարձում նշվում է, որ տեղի ունեցածը նաև ընդգծում է մտածողության ռազմավարական փոփոխությունը, որը, ըստ երևույթին, տեղի է ունեցել Անկարայում այն ​​բանից հետո, երբ մայիսի ընտրություններում Էրդողանը կանգնած էր իր երկու տասնամյակի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ։

Էրդողանի՝ Շվեդիայի նկատմամբ վերաբերմունքը սրում էր կարծիքը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դառնում է Կրեմլի գործիքը՝ Արևմուտքում տարաձայնություններ սերմանելու համար: Այդ պատկերը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Էրդողանը դիմեց Ուոլ Սթրիթում վերապատրաստված տնտեսագետներին, որոնք ցանկանում են ընտրություններից հետո բարելավել հարաբերություններն արևմտյան ներդրողների հետ: Այնուհետև նա հյուրընկալեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ավելի քան երկու ժամ բանակցություններով, որոնք մեծ դժոգոհություններ առաջացրեցին Մոսկվայում:

«Անկարան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի և Արևմուտքի հետ։ Վերջին քաղաքական բալանսը չափազանց շատ էր շեղվել դեպի Ռուսաստան»,- ասել է Եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների վերլուծաբան Ասլը Այդընթաշբաշը։

Էրդողանը երկար ժամանակ փորձում էր օգտագործել Թուրքիայի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի միջև՝ Ռուսաստանի և Արևմուտքի հետաքրքրությունն առավելագույնս շահելու համար: Քչերն են ակնկալում, որ նրա շրջադարձը հիմնարար է կամ երկարատև։

«Մենք հակված ենք կարծելու, որ Էրդողանն անկանխատեսելի է։ Սակայն դա ամբողջությամբ ճիշտ չէ։ Երբ հասկանում ենք նրա գործնական ոճը, նա բավական կանխատեսելի է»,- ասել թուրք վերլուծաբան Սալիմ Չևիքը։

Շատերը նշում են, որ Էրդողանի մարտավարության փոփոխությունը հաջորդում է «Վագներ»-ի վարձկանների խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից հունիսյան ապստամբությանը, որը խառնաշփոթ ստեղծեց Մոսկվայում և հանկարծակի թուլացրեց նախագահ Պուտինին: Էրդողանն ավարտելով իր հանդիպումը Զելենսկիի  հետ՝ հայտարարել էր, որ սատարում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններին և հաստատում համաձայնագիրը, որի համաձայն՝ Կիևը կարող է ավելի շատ թուրքական մարտական անօդաչու սարքեր ձեռք բերել։

Սակայն Ռուսաստանին ավելի շատ բարկացրել է «Ազովի» գնդի հրամանատարների փոխանցումն Ուկրաինային։

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններին երկար տարիներ հետևող Թիմոթի Էշն էլ Էրդողանի շրջադարձը մասնակիորեն կապում է «Վագների» ապստամբության հետ։

««Ազովի» և անօդաչու թռչող սարքերի հետ կապված հանգստյան օրերի գործարքները, որոնք կապված էին Զելենսկիի այցի հետ, ցույց տվեցին, որ Պրիգոժինի ապստամբությունից հետո Թուրքիան կարծում է, որ Ուկրաինան կհաղթի, իսկ Պուտինը «փչացած ապրանք է», հավանաբար՝ հեռանում է»,- ասել է Էշը։

Սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը դեռևս հեռավոր հեռանկար է թվում, և Էրդողանի հավասարակշռող գործողությունները, հավանաբար, կշարունակվեն նրա կառավարման վերջին հինգ տարիների ընթացքում: Եվրոպական ուժերը, ինչպիսին Ֆրանսիան է, վաղուց կասկածներ ունեն մուսուլմանական մեծամասնություն ունեցող Թուրքիային դաշինք ընդունելու հարցում:

Եվրախորհրդարանը քվեարկել է Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու օգտին դեռևս 2019 թվականին՝  համարելով, որ Էրդողանը նահանջում է ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների ուղուց։ Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամի թեկնածու երկիր է 2005 թվականից։

Էմմա Չոբանյան