Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի և Փաշինյանի հետ սպասվող հանդիպման մասին

Լուրեր

28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, խոսել է նաև Հայաստանի հետ բանակցություններից։ Ալիևը հայտարարել է առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունների մասին։

Հիշեցնենք՝ խոսքը Բրյուսելում նախանշված հանդիպման մասին է, որի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման վրա կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ բանակցությունների վերջին փուլերը և մի քանի օրից բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն է՛լ ավելի մոտենալ խաղաղության համաձայնագրին։

«Ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և բառերով ասված սկզբունքները թղթին փոխանցի»,- ասել է Ալիևը։

Ի դեպ, Ալիևն այդպես էլ չի հայտարարել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Էմմա Չոբանյան