Օդանավակայանի վերազինումից նորություն կա՞, թե «Հին Երևան» նախագծի պես մի 10 տարի կխոսանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, հարց հնչեցրեց․ «Օդանավակայանի վերազինումից նորություն կա՞, թե «Հին Երևան» նախագծի պես մի 10 տարի կխոսանք, և առաջընթաց չի լինի։

Ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի ներդրումային ծրագրի մասով ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և այդ աշխատանքային խումբը ժամանակ առ ժամանակ քննարկումներ է իրականացնում, պրոցեսը է ընթանում․ «Այդ գործընթացի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություն ուենենալու դեպքում մենք կհաղորդենք ձեզ»։

Պատգամավորն արձագանքեց․ «Այդ մասին գիտեինք, բայց ի՞նչն է խոչընդոտում, որ հիմա ներդրում չեն ուզում անել, փոխե՞նք պայմանագիրը, թե՞ այլ խնդիրներ կան, որովհետև ցանկացած մարդ, որը գնում է օդանավակայան, տեսնում է, որ օդանավակայանը չի հերիքում մարդկանց այն հոսքին, որը մենք բարեբախտաբար ունենք հիմա»։

«Մեր հարաբերությունները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» կազմակերպության հետ 2001թ․ կառավարության և այդ ընկերության միջև կնքված կոնցեսիում պայմանագրով են կարգավորվում։ Այդ պայմանագրում կան դրույթներ, այդ թվում նաև ներդրումների վերաբերյալ, որոնք փոխում են պայմանագրում նշված որոշակի ցուցանիշներ։ Այդ ցուցանիշների փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ թե՛ պետության կողմից որոշակի պարտավորությունների ստանձնման, թե՛ պայմանագրի ժամկետի փոփոխության, և թե՛ այլ բազմաթիվ հարցերի վրա։ Հիմա այդ հարցերը քննարկվում են, ուսումնասիրվում է նաև, թե այն ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ։ Բոլոր հարցերն ուսումնասիրվում են և համապատասխան ընթացք կստանան»։,- պատասխանեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։