Սևանի հաշվեկշիռը բացասական է․ ջրառի նախագիծը կտրուկ արգելվում է․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
Բոլորը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Սևանա լճի ջրառի 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը հասցնել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների լցվածությամբ, գետերի ջրատվությամբ։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մինչև 2019 թվականի կարգավորումներով հնարավորություն կար նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում իրականացնել լրացուցիչ ջրառ: Սակայն 2019-ին օրենքում կատարվել են փոփոխություններ: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ իշխանականներն են հայտարարել, որ Սևանա լճից ջրի բացթողումը բացառվելու է, եթե 170 մլն-ը գերազանցի և, եթե Սևանա լճի հաշվեկշիռը բացասական լինի։ Իսկ այս պահին բացասական է, այսինքն՝ ջրառի նախագիծը կտրուկ արգելվում է․

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա մի մասում երաշտ հայտարարելու դեպքում կարող է ներկայացվել նախագիծ:

«Սակայն սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու կանոններ են սահմանվել: Ըստ դրա՝ կառավարությունը հայտարարում է սակավաջրություն և երաշտ, նախատեսում է ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում և այլն»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ ներկայացված նախագիծը ոչինչ չի ասում ՀՀ-ում երաշտ կամ սակավաջրություն հայտարարելու մասին։

Մանրամասները տեսանյութում։