Փաստաբանները վաղվանից եռօրյա գործադուլ կանեն․ բողոքի ակցիաներ՝ ՆԳՆ-ի և ԲԴԽ-ի շենքերի դիմաց

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Փաստաբանները պահանջում են ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին նրանք գործադուլ կանեն՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Փաստաբաններն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնում ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի առնչությամբ։

2023 թվականի ընթացքում փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնության վերաբերյալ երկու ահազանգ է ստացվել։ Փետրվարին փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը հայտնել են ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու մասին։ Հունիսին էլ փաստաբան Կարեն Ալավերդյանն է ահազանգել իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության մասին։

Հունիսի 26-ին փաստաբանները մեկօրյա գործադուլ էին հայտարարել և Փաստաբանների պալատից քայլերթով շարժվել դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բռնցքամարտի ձեռնոցներ են թողել՝ կից գրությամբ՝ «Ոստիկանության կենտրոնական բաժնի (բռնա)պետին»:

Այդ ժամանակ փաստաբանները նաև ՆԳՆ ոստիկանության պետի հրաժարականի պահանջ են ներկայացրել, որը չի կատարվել, ուստի նրանք, փաստորեն, դիմում են ավելի լուրջ գործողության՝ եռօրյա գործադուլի։

Նշենք, որ վաղը՝ հուլիսի 11-ին ժամը 12։30-ին նախատեսվում է նաև բողոքի ակցիա Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։ Այս բողոքի ակցիայի պատճառն էլ վերջին օրերին դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների քննության ընթացքում դատավորների բարձրացրած խնդիրները, այդ թվում՝ դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իր ընտրած փաստաբանների միջոցով պաշտպանություն իրականացնելու իրավունքից զրկելը, ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակելը։

Թեև այս երկու բողոքի ակցիաներն առանձին միջոցառումներ են, ՆԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող փաստաբանների մի մասը միանալու է նաև ԲԴԽ շենքի դիմաց նախատեսված բողոքի գործողություններին։