Ադրբեջանում իշխանությունները դադարեցրել են քաղբանտարկյալների և ընդդիմադիրների փաստաբանի գործունեությունը

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիայի նախագահությունը որոշել է կասեցնել Էլչին Սադիգովի իրավաբանական գործունեությունը, որը հայտնի է բազմաթիվ քաղբանտարկայլների, լրագրողների, բլոգերների, քաղաքական և կրոնական ակտիվիստների իրավունքների պաշտպանությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ասոցիացիան մտադիր է դիմել դատարան՝ Սադիգովի փաստաբանի կարգավիճակն ամբողջությամբ դադարեցնելու և խորհրդի կազմից նրան հեռացնելու համար։

Սադիգովի գործունեության կասեցման պատճառ է դարձել Ադրբեջանի իշխանությունների գրպանային լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի բողոքը։

Սադիգովի խոսքով՝ այս դիմումը կապված է եղել իր նախկին հաճախորդի՝ Baku Steel ընկերության ղեկավար, ձեռնարկատեր Ռասիմ Մամեդովի հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին Ֆաթուլաևի ղեկավարած haqqin.az կայքը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, թե Սադիգովը, իբր, միջնորդել է կաշառք փոխանցել Xural.tv յութուբյան ալիքի ղեկավար Ավազ Զեյնալիին, որպեսզի դադարեցնի նրա քննադատությունը Մամեդովի հասցեին։ Հրապարակումից հետո Սադիգովն ու Զեյնալին ձերբակալվել էին։

Այնուհետև Սադիգովի նկատմամբ տնային կալանքի էր կիրառվել, իսկ նրա գործն առանձնացվել էր առանձին վարույթով։ Միաժամանակ, Ֆաթուլաևը դիմել էր Փաստաբանների ասոցիացիային՝ Սադիգովին պատժելու համար։

Սադիգովը որոշումը համարում է անօրինական և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

«Վերջերս ես հրապարակել եմ իմ պաշտպանյալների նկատմամբ խոշտանգումների փաստերը՝ նրանց պաշտպանելու նպատակով։ Ինձ հաջողվեց նույնիսկ մի քանի քաղաքացիների ազատ արձակել։ Դա առաջացրել է իրավապահների դժգոհությունը, ուստի հրաման է տրվել ինձ հեռացնել կոլեգիայից»,- պատմել է Սադիգովը՝ հավելելով, որ իր դեմ գործը քննվել է առանց իր մասնակցության։

Էմմա Չոբանյան