Ով է Թուրքիայի Էսկոբարը․ թուրք հրապարակախոսի անդրադարձը «Խաղաղության համաշխարհային ինդեքսին»

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալթանը Gercek news-ում հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։

«Արդյո՞ք թմրամիջոցների առևտրի մակարդակը բավարար ցուցանիշ է, որը կարող է որոշել երկրում խաղաղության և հանգստության մակարդակը: Կամ, պարզ ասած, եթե երկիրն ունի «կոկաինի առևտրի» բարձր մակարդակ, դա նշանակում է, որ այն ունի խաղաղության և հանգստության ցածր մակարդակ»,- գրում է հեղինակը։

Նշվում է, որ հրապարակվել է 2023 թվականի «Խաղաղության համաշխարհային ինդեքսը», որում Թուրքիան 163 երկրների շարքում զբաղեցնում է 147-րդ տեղը։ Թուրքիան 36 երկրների շրջանում վերջին տեղում է նաև եվրոպական կատեգորիայում։ Ավստրալիայի տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը զեկույցը պատրաստել է 23 չափանիշների հիման վրա՝ որոշելու երկրներում խաղաղության և հանգստության մակարդակը։ Այս չափանիշները բաժանված են երեք հիմնական կատեգորիաների՝ «սոցիալական անվտանգություն», «ներքին և արտաքին հակամարտություններ» և «ռազմականացում»:

Ալթանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք այդ ինդեքսն ընդգրկում է այն դեպքերը, երբ ոստիկանները ներգրավված են թմրանյութերի և մաքսանենգության մեջ, ինչպես այն ոստիկանը, որը հարձակվել է փաստաբանի վրա 8,5 միլիոն լիրա արժողությամբ Maserati-ով։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիան թմրանյութերի տարանցման կետ է դեպի Մերձավոր Արևելք և Եվրոպա։ Անցյալ տարի Թուրքիայում առգրավված կոկաինը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 2,8 տոննա, որը 42 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Այս աճը հաստատում է նաև Թուրքիայի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության զեկույցը՝ Հարավային Ամերիկայից Թուրքիա երթուղու բացման մասով։

Կոկաինային խմբավորման ղեկավար Իսահակ Բիգնանի և մի քանի թուրք քաղաքացիների կալանավորումները ցույց են տալիս, որ Թուրքիայի կոկաինի առևտրի մեծ մասը գալիս է Լատինական Ամերիկայից: Իրավիճակի լրջությունն ավելի պարզ է դառնում, երբ դիտարկվում են առգրավված թմրանյութերը՝ նախքան դրանք Թուրքիա ուղարկելը․ օրինակ՝ 2020-ին 4,9 տոննա կոկաինի առգրավվումը Կոլումբիայից, որը կոկաինի ամենամեծ արտահանողն է, Թուրքիայի ճանապարհին։ Իզմիրում դրա հասցեատերն այդպես էլ չի բացահայտվել։

Ըստ Insight Crime-ի՝ Թուրքիան կոկաինի թրաֆիքինգի գլխավոր հանգույցն է՝ տարեկան ավելի քան 200 տոննայի հասնող առևտրով: Նշվում է, որ թուրքական մաֆիան վերահսկում է Մերձավոր Արևելք հասնող կոկաինի 20 տոկոսը։ Կազմակերպությունը հրապարակել է Ալեսանդրո Ֆորդի ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս Թուրքիայի ներգրավվածությունը կոկաինի առևտրի շղթայում։

ՄԱԿ-ի Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ տեղը 193 երկրների շարքում։ Զեկույցը նաև բացահայտում է, որ «Թուրքիան, որպես պետություն, բավարար հեռավարություն չի պահպանում քրեական խմբերից։ Մաֆիայի կառույցները Թուրքիայում տարածված են առավել, քան երբևէ»։

«Կարո՞ղ ենք հասկանալ Թուրքիան՝ առանց վերլուծելու քաղաքականությունը, կոռուպցիան և բարոյականության անկումը։ Այս ամենը հաշվի առնելով՝ առաջանում են հետևյալ հարցերը՝ ո՞վ է Թուրքիայի Էսկոբարը։ Կարո՞ղ է միայն թմրանյութերի առևտուրը որոշել երկրում խաղաղության և հանգստության մակարդակը: «Կոկաինի առևտրի» գնահատումը բավարա՞ր է՝ երկրի ներսում խաղաղության և հանգստության մակարդակը որոշելու համար: Չի կարող լինել խաղաղություն ու հանգստություն երկրում, որտեղ գերակշռում է կոկաինից շահույթը»,- եզրափակում է հեղինակը։

Էմմա Չոբանյան