Ադրբեջանում Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
26.11.2024 | 10:46Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Նշվում է, որ 3,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ տեղական ժամանակով 09:43-ին, Գյանջա կայարանից 41 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի