Վրաստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է նախագահի ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 14-ին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է երկրի օրենսդիր մարմնին՝ դեկտեմբերի 14-ին  նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկով, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում կհաստատի նախագահական ընտրությունների օրը։ Նախագահի ընտրության՝ Սահմանադրությամբ սահմանված նոր կարգի համաձայն՝ նախագահն այլևս չի ընտրվում ուղղակիորեն, այսինքն՝ համընդհանուր քվեարկությամբ։ Նախագահի ընտրության իրավունքն այժմ պատկանում է Ընտրական կոլեգիային։

Մասնավորապես, Վրաստանի նախագահը 5 տարի ժամկետով ընտրվում է Ընտրական կոլեգիայի կողմից՝ բաց քվեարկությամբ, որը հաստատվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Կոլեգիան բաղկացած է լինելու 300 անդամներից, այդ թվում՝ խորհրդարանի բոլոր 150 պատգամավորները, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 20 անդամները, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 անդամները և տեղական ինքնակառավարման մարմինների 109 ներկայացուցիչներ՝ բաշխված 2021-2022 թվականների ընտրություններում կուսակցությունների ստացած աջակցության համամասնությամբ։

Բացի այդ, Ընտրական կոլեգիայի առնվազն 30 անդամներ իրավունք  ունեն առաջադրել նախագահի թեկնածու։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ կկարողանա աջակցել միայն մեկ թեկնածուի։ Առաջին փուլում ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի խորհրդի ամբողջական կազմի ձայների առնվազն երկու երրորդը։ Եթե ​​թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որտեղ հաղթողը որոշվում է պարզ մեծամասնությամբ։ Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել Վրաստանի այն քաղաքացին, որն առնվազն 40 տարեկան է և երկրում ապրել է առնվազն 15 տարի։

Հիշեցնենք, որ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել էր 2018 թվականի նոյեմբերի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի