Իրավական պետության կայացման և ամրապնդման առանցքային գրավականը Սահմանադրության ու դրանով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքն է. ՄԻՊ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

Սահմանադրությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, դրանց իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մարդու արժանապատվության անօտարելիության գրավականն է։
Այս խորհրդանշանական օրվա կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի դերը Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների, իրավական պետության կարևորագույն հատկանիշ հանդիսացող՝ իրավունքի գերակայության պաշտպանության ու ապահովման հարցում։

Սահմանադրական իրավունքի բնագավառում իմ այս տարիների փորձառությունը հուշում է, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի ու դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ։ Չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։

Իրավական պետության կայացման և ամրապնդման առանցքային գրավականը Սահմանադրության ու դրանով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքն է։

Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»: