Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին հանձնվել են ՌԴ խաղաղապահների պարտադրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներքաղաքական խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների աշխատանքին։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք բնակավայրերն Ադրբեջանին են հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։ Նա այդ մասին հայտարարում է Աղավնոյի, Սուսի, Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուց գրեթե մեկ տարի անց միայն։ Ներկայացնում ենք նախագահ Հարությունյանի խոսքի այդ հատվածը՝ ամբողջությամբ։

«Շարունակում եմ մնալ իմ մտքին, որ պոպուլիզմն է շարունակվում Ազգային ժողովում՝ ինչքան էլ ուզում եմ լինել անկեղծ, երկխոսությունը տանել ոչ քաղաքական տիրույթ։ Կարող եմ նշել, որ իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման Հայաստանի կողմից և չի ուղղորդվում։ Ընդդիմությունն է ենթարկվում միայն Հայաստանի ընդդիմության քաղաքականությանը։ Երբ դուք խոսում եք, ես լռում եմ, խնդրում եմ լռեք։ Ասում եք՝ ինչո՞ւ Լաչինը, ինչո՞ւ այս մեկը․․․ Այսօր դուք ինձ նորից կոչ եք անում, որ հասարակությունը․․․ քայլեր արվեն այնպես, որ կորուստներ չունենանք։ Այո՛, մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք գյուղերի հանձնումը, այսպես կոչեցյալ, որը համապատասխանում է․․․ և այլն, կատարել, որպեսզի ահռելի կորուստներ չտանք և վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը։ Մենք ամեն ինչ անում ենք՝ խուսափելու լայնածավալ պատերազմից, լայնածավալ մարտական գործողություններից»։

Ապա Արայիկ Հարությունյանը նկարագրել է իր խոսքերի հավաստիությունը հաստատող դրվագ, երբ ինքը ռուսական խաղաղապահների պարտադրանքը հաստատող փաստաթղթեր է ցույց տվել ԱԺ-ի պատգամավորների։

«Եվ ես ազնիվ եմ եղել, ձեզ ցույց եմ տվել բոլոր նամակագրություններն այդ ժամանակ ռուսական կողմի և ադրբեջանական կողմի։ Եթե դուք չեք տեսել, ապա ձեր գործընկերները տեսել են, որ ռուսական կողմը պարտադրում էր մեզ, խաղաղապահ կողմը պարտադրում էր մեզ գնալ դրան։ Դե որ այդպես է, այսօր եկեք գնանք ռուսական կողմին պարտադրենք՝ ինչո՞ւ չի կատարում։ Գիտեք, դուք ձեզ հակասում եք․ մի կողմից՝ ասում եք, որ խաղաղապահ ուժերը չեն մեղավոր և այլն, և այլն։ Այո՛, ես առաջնորդվում եմ բոլոր հարցերում խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով և ռուսական կողմի հետ համագործակցելով։ Ի դեպ, նշեմ, որ չեմ ասում ուղղակի, բայց դուք ստիպում եք այս դահլիճում ասել՝ այո՛, մենք համաձայնեցնում ենք մեր քայլերը, համաձայնեցնելով ենք այդքանն անում։ Ոչ թե ուղղորդվում ենք որոշ ուժերի կողմից՝ քաղաքական նպատակներից ելնելով, այլ իրականացնում ենք համաձայնեցված՝ խաղաղապահ ուժերի և անհրաժեշտ մարդկանց հետ՝ այդ ուժերը ղեկավարող, ավելի ճիշտ՝ խաղաղապահ ուժերը ղեկավարող, այո, կառույցների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Նա անդրադարձել է նաև ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար դժվարին իրավիճակին, սննդամթերքի մատակարարման և այլ խնդիրներին։

Մանրամասները՝ տեսանյութում։