Մահակ՝ խոսքի ազատության դե՞մ, թե խաղի ազնիվ կանոններ․ քննարկում՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 10:22
Աշխարհի գավաթ․ Երեք հայ մարմնամարզիկ եզրափակիչում է
10.04.2026 | 10:16
Թրամփը պահանջել է Իրանից դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելը
10.04.2026 | 10:09
«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
10.04.2026 | 10:05
Ղազախստանի իրավասու մարմինը հետախուզվողին հանձնել է ՀՀ-ին
10.04.2026 | 09:52
Իրանի նախկին ԱԳ նախարար Խարազին մահացել է՝ տանը ավիահարվածի հետևանքով վիրավորվելուց հետո
10.04.2026 | 09:40
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլ և որ պատերազմ չեն ուզում
10.04.2026 | 09:33
Տեղի է ունեցել Հայաստանում Էստոնիայի դեսպանության պաշտոնական բացումը
09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
Բոլորը

Ժողովրդավարական պետության և հասարակության կայացման գործում լրատվամիջոցներն ունեն չափազանց էական դերակատարում։ Հայաստանում, որտեղ ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ առումով կայացած չէ, հակառակը, հակաժողովրդավարական հետընթացի վտանգները պահպանվում են, առանցքային է դառնում ազատ, անկախ և անաչառ լրատվամիջոցների դերակատարումը։

Քաղաքացիների աշխարհայացքի, քաղաքական ընտրության, երևույթների նկատմամբ վերաբերմունքի, հետևաբար՝ նաև քաղաքական ակտիվության վրա մեծ դեր ունեն լրատվամիջոցները։ Թերևս, սա է նաև պատճառը, որ հաճախ են լրատվամիջոցները հայտնվում ճնշումների ներքո։ Նրանց անկախությանը, խոսքի ազատությանը կարող են սպառնալ ոչ միայն պետական և իշխանական մարմինները, այլև քաղաքական, օլիգարխիկ, տնտեսական շահեր ունեցող խմբավորումները, որոնք փորձում են ԶԼՄ-ներին օգտագործել՝ սեփական շահերը սպասարկելու նպատակով։ Եվ այս իրավիճակում լրագրողական էթիկայի և պատասխանատու լրատվության անհրաժեշտությունը դառնում է առանցքային։

Ինչքանո՞վ է այս խնդիրը սուր արտահայտված Հայաստանում, ի՞նչ դեր կարող է ունենալ լրատվամիջոցների ինքնակարգավորումը։ Այսօր Factor TV-ի ուշադրության կենտրոնում հենց այս խնդիրն է՝ լրագրողական էթիկա և պատասխանատու լրատվություն։ Թեման քննարկելու ենք ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը և «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։